Սթինգը նոր ալբոմից երգ է ներկայացրել (տեսանյութ)
Բրիտանացի երաժիշտ Սթինգը ներկայացրել է նոր երգ, որը դարձել է իր 57th & 9th ապագա ալբոմի առաջին երգը, հայտնում է Rolling Stone-ը:
Սթինգի տասներկուերորդ ալբոմը պետք է դառնա երգչի վերադարձը ռոք երաժշտությանն ավելի քան տասը տարվա փորձարկումներից հետո, ինչն արդեն կարելի է գնահատել նոր թողարկված երգի շնորհիվ:
Նոր ալբոմում երգիչը կանդրադառնա նաև աստղերի մահվան թեմային, ինչին նվիրված է «50.000» երգը, որը նա գրել է Դևիդ Բոուիի, Փրինսի և Սթինգի ընկեր դերասան Ալան Ռիքմանի մահից հետո:
Ալբոմի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 11-ին:










