Կայացել է Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)

01:16 • 01.09.16

Լիդո կղզում կայացել է Եվրոպայում հնագույնը հանդիսացող Վենետիկի 73-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, կարմիր գորգով Կինոյի պալատ (Palazzo del Cinema) են այցելել ժյուրիի անդամները` անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և կինոփառատոնի մասնակիցներ:

Կինոփառատոնի դիտումների շարքը կբացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմը, որում գլխավոր դերը մարմնավորում է Էմմա Սթոունը:

Վենետիկի կինոփառատոնը մեկնարկել է հայտնի 78-ամյա լեհ կինոռեժիսոր Յեժի Սկոլիմովսկուն  «Ոսկյա առյուծ» մրցանակի հանձնմամբ` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:  

 

 

 

 

 

Կայացել է Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)