Տրետյակովյան պատկերասրահը կերկարաձգի Այվազովսկու ցուցադրության աշխատանքային ժամերը

21:47 • 02.09.16

Մոսկվայում Տրետյակովյան պետական պատկերասրահը սեպտեմբերի 7-ից կփոխի «Հովհաննես Այվազովսկի» ցուցադրության աշխատանքային ժամերը, գրում է Интерфакс-ը:

«Տրետյակովյան պատկերասրահն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի: Նման որոշում է կայացվել Այվազովսկու ցուցադրությունը տեսնել ցանկացողների մեծ քանակի կապակցությամբ: Եթե նախկինում կիրակի օրերը թանգարանն աշխատում էր մինչև 18:00-ն, ապա այժմ այցելուները կարող են լինել ցուցասրահում մինչև 21:00-ն»,- հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:

Պատկերասրայի վարչակազմում նշել են, որ օրական ցուցադրությունն ունենում է միջինը 5.000 այցելու: Հուլիսի 29-ից գործող ցուցադրությունը մինչև օրս այցելել է ավելի քան 150.000 մարդ:

Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:

 

Տրետյակովյան պատկերասրահը կերկարաձգի Այվազովսկու ցուցադրության աշխատանքային ժամերը