«Բենքսի» ծածկանվան տակ կարող է թաքնված լինել Massive Attack խմբի անդամը. The Daily Mail

14:50 • 02.09.16

Աշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր փողոցային նկարիչ Բենքսիի անվան տակ կարող է թաքնված լինել բրիտանացի երաժիշտ, երգիչ, գրաֆիտիստ, լեգենդար Massive Attack խմբի հիմնադիր անդամ Ռոբերտ 3D Դել Նայան, հաղորդում է The Daily Mail-ը:
 


Պարբերականի լրագրող Քրեյգ Ուիլյամսը պատմել է, որ նկարիչը կարող է լինել Դել Նայան կամ նրա ղեկավարությամբ գործող մի քանի մարդ, ովքեր որևէ կերպ առնչվում են Massive Attack խմբի հետ: Սեփական հետաքննության ընթացքում Ուիլյամսը նկատել է, որ համապատասխան գրաֆիտիները հայտնվում են այն վայրերում, որտեղ խումբը համերգներ է տալիս:

 

Հրատարակությունը նշում է, որ Դել Նայան 1980-ական թվականներից ի վեր գրաֆիտիներ է անում և ավելի վաղ խոստովանել է, որ ինքը Բենքսիի ընկերն է:

 

«Հնարավոր է, որ Բենքսին մեկ մարդ չէ, ինչպես բոլորն են ենթադրում: Կարող է լինել, որ Բենքսին մարդկանց խումբ է, որը գրաֆիտիներ է անում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Աշխատանքների մեծ ծավալներն ամբողջ աշխարհով մեկ այսպիսի ենթադրություն են առաջացնում»,- ասել է Ուիլյամսը:

 

 

 

 

«Բենքսի» ծածկանվան տակ կարող է թաքնված լինել Massive Attack խմբի անդամը. The Daily Mail