Կանադայի վարչապետը կոմիքսների սուպերհերոս է դարձել (լուսանկար)

16:59 • 02.09.16

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանրահայտ Marvel կոմիքսային ամսագրի նոր հերոսն է դարձել՝ ներկայանալով սուպերհերոսի կերպարով:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Կանադայի ազգային դրոշի գույներով շապիկ ու բռնցքամարտի ձեռնոցներ հագած վարչապետը հայտնվել է Marvel-ի նոր ամսագրի շապիկին, իսկ ներսում տպագրվել է նրա մասնակցությամբ արկածային կոմիքս:

 

Ուշագրավ կոմիքսում 44-ամյա վարչապետին շրջապատել են այլ հայտնի սուպերհերոսներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Տրյուդոյի հայրը՝ Պիեռը, ով եղել է Կանադայի նախկին վարչապետը, 1979թ. ևս հայտնվել է Marvel-ում՝ սուպերհերոսի դերում:

 

Կանադայի վարչապետը կոմիքսների սուպերհերոս է դարձել (լուսանկար)