«Դովլաթով» ֆիլմի պրոդյուսերը պատմել է, թե ինչու է ինքը դերասան Մարիչին նմանեցնում ֆիլմի հերոսին

21:13 • 02.09.16

«Դովլաթով» ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը РИА Новости-ին պատմել է, որ ֆիլմի գլխավոր դերակատար Միլան Մարիչը հայտնի գրողին նմանվում է խոցելիությամբ ու տղամարդկությամբ, ազարտով ու ներքին ցավով:

Նշվում է, որ գլխավոր դերակատարի անունը պաշտոնապես հաստատվել է սեպտեմբերի 2-ին:

«Վերջապես, նշանավոր ամսաթվի` հանրահայտ գրող Դովլաթովի, ծննդյան 75-ամյակի նախօրեին և նրա մասին ֆիլմի նկարահանումների ավարտից հետո հաստատվել է գլխավոր դերակատարի` սերբ դերասան Միլան Մարիչի, անունը»,- ասել է Սավելևը:

Նա ընդգծել է, որ դերասանների ընտրությունը բարդ գործ է եղել նկարահանող խմբի համար, քանի որ անհրաժեշտ էր գտնել մեկին, ով ի վիճակի կլիներ փոխանցել Դովլաթովի խարիզման ու չէր հիասթափեցնի գրողի տաղանդի բազմաթիվ երկրպագուներին:

Նշենք, որ ֆիլմը պատմում է Դովլաթովի ու նրա ընտանիքի կյանքի մի քանի օրվա մասին: Նկարահանումների հիմնական մասն անց է կացվել 2016 թվականի փետրվարին` Սանկտ Պետերբուրգում: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի ուշ աշնանը:

«Դովլաթով» ֆիլմի պրոդյուսերը պատմել է, թե ինչու է ինքը դերասան Մարիչին նմանեցնում ֆիլմի հերոսին