Փամելա Անդերսոնը նկարահանվել է սարսափ ֆիլմում (տեսանյութ)
Վերջին 2 տարիներին դերասանուհի և ֆոտոմոդել Փամելա Անդերսոնը գրեթե չէր հայտնվում էկրաններին: Սակայն օրերս հրապարակվել է նոր ֆիլմի թրեյլերը, որում 49-ամյա աստղը կատարել է գլխավոր դերը, փոխանցում է filmpro.ru-ն:
The People Garden սարսափների ֆիլմը ներկայացվել է հանրությանը դեռևս այս տարվա ապրիլին` Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի ընթացքում, իսկ ամերիկյան վարձույթում այն կլինի սեպտեմբերի 13-ին: Ռեժիսոր և սցենարիստն է կանադուհի Նադյա Լիթցը: Սա նրա 2-րդ լիամետրաժ ֆիլմն է:
Սյուժեի կենտրոնում Ճապոնիայի «ինքնասպանների անտառն» է: Երիտասարդ աղջիկը ժամանում է Ճապոնիա իր ընկերոջ մոտ: Նա պարզում է, որ տղան անհետ կորել է, նրան վերջին անգամ տեսել են տեսահոլովակի նկարահանումների ժամանակ խորհրդավոր անտառում, որում սարսափելի գաղտնիքներ են պահվում: Այդ տեսահոլովակում նկարահանվել է նաև 90-ականների սեքս-խորհրդանիշը, ում մարմնավորել է Անդերսոնը: Միասին 2 կանայք փորձում են գտնել կորած ընկերոջը:










