Ջեքի Չանը «Օսկար» կստանա կինոարվեստում ակնառու նվաճումների համար
Հայտնի չինացի դերասան և մարտարվեստների վարպետ Ջեքի Չանը կարժանանա «Օսկար» մրցանակի կինոյի ասպարեզում ակնառու նվաճումների համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Լոս Անջելեսում: Ծնունդով հոնկոնգցի դերասանի հետ միասին կպարգևատրվեն վավերագիր Ֆրեդերիկ Ուայզմանը, մոնտաժոր Էնն Քոութսը և դերասանների ընտրությամբ զբաղվող ռեժիսոր Լին Սթալմասթերը:
Ջեքի Չանը գլխավոր դերակատար է եղել ավելի քան 100 ֆիլմերում: Դերասանը հայտնի է իր մարտական ոճով և կատակերգական տաղանդով:










