Մել Գիբսոնը պաշտոնապես հայտարարել է «Քրիստոսի կրքերը» ֆիլմի շարունակության նկարահանման մասին (տեսանյութ)

03:41 • 02.09.16

Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը հաստատել է, որ շարունակում է աշխատել «Քրիստոսի կրքերը» ֆիլմի շարունակության նկարահանման վրա, որի պրեմերիան տեղի է ունեցել 2004թ-ին, հաղորդում է IndieWire-ը:

«Սա «Կրքեր-2»-ը չէ: Այն կոչվելու է «Համբարձում»,-ասել է Գիբսոնը:

Դերասանի խոսքով՝ ֆիլմը կենտրոնացած է լինելու Քրիստոսի հարության վրա: Գիբսոնը նշել է, որ ցանկանում է ոչ թե էկրանավորել Աստվածաշնչյան տեսարանները, այլ դրանք ավելի ուշադիր ուսումնասիրել:

 

 

Մել Գիբսոնը պաշտոնապես հայտարարել է «Քրիստոսի կրքերը» ֆիլմի շարունակության նկարահանման մասին (տեսանյութ)