Սկսվել են «Գահերի խաղ» սերիալի յոթերորդ սեզոնի նկարահանումները

16:18 • 02.09.16

Պաշտոնապես սկսվել են «Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի նախավերջին՝ յոթերորդ սեզոնի նկարահանումները, հայտնում է Entertainment-ը:

 

Ինչպես հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները՝ նկարահանումները սկսվել են դեռևս երեքշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին, Հյուսիսային Իռլանդիայում: Նկարահանման խումբը կմեկնի Իսպանիա և Իսլանդիա:

 

Սովորաբար, հերթական սեզոնի նկարահանումները սկսվել են հուլիսին, բայց այս տարի դրանք հետաձգվել են մինչև օգոստոսի վերջ:

Սկսվել են «Գահերի խաղ» սերիալի յոթերորդ սեզոնի նկարահանումները