Հնդկաստանում գրաֆիտի վարպետը ստվերների միջոցով գորշ շենքն արվեստի գործի է վերածել (լուսանկարներ)

22:44 • 02.09.16

Հնդկաստանում Daku ծածկանունով գրաֆիտի վարպետն ապշեցուցիչ արվեստի գործ է ստեղծել` ներկերի փոխարեն արևի լույս օգտագործելով:

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, «Ժամանակն ամեն ինչ փոխում է» կոչվող աշխատանքը պատկերում է ժամանակի գաղափարը տառերի ու ստվերների միջոցով:

Աղբյուրը մանրամասնում է, որ «հետաքրքրասիրություն», «հմայք», «սեր», «իրականություն», «կյանք» և այլ բառեր ընթեռնելի են լինում 09:30-14:30 ընկած ժամանակահատվածում, երբ ստվերն ընկնում է ուղիղ պատի վրա, իսկ երբ արևը մայր է մտնում, տառերն անհետանում են:

 

 

 

 

 

Հնդկաստանում գրաֆիտի վարպետը ստվերների միջոցով գորշ շենքն արվեստի գործի է վերածել (լուսանկարներ)