Գիտնականն ընդդեմ համաշխարհային վիրուսի. ինչպես է նկարահանվել Թոմ Հենքսի մասնակցությամբ «Ինֆերնո» ֆիլմը
Պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը վերադառնում է էկրաններ: Թոմ Հենքսը 3-րդ անգամ կատարել է Դեն Բրաունի վեպերից հայտնի կերպարին: Նոր ֆիլմը, որը նույնպես լի է պատմական գաղտնիքներով, ինչպես և նախկինում բացահայտում է հանդիսատեսի համար մոլորակի հրաշալի և խորհրդավոր վայրերը: Նկարահանումներն անցկացվել են Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում, գրում է filmpro.ru-ն:
Ֆիլմի թողարկումից առաջ հեղինակները կիսվել են տեսահոլովակով, որը նվիրված է նկարահանումներին: Ըստ սյուժեի` ինչ-որ մեկը փորձել է սպանել Լենգդոնին, և նա ուշքի է եկել հիվանդանոցում` մասամբ հիշողությունը կորցրած: Իսկ նրա գրպանում թողել են Բոտիչելի «Դժոխքի քարտեզը» կտավը: Ուսումնասիրությունները հանգեցնում են սարսափելի գաղտնիքի բացահայտմանը` մի խումբ աղանդավորներ պատրաստվում են աշխարհը վարակել սարսափելի վիրուսով, որը մարդկանց մեծ մասին կդարձնի անպտղաբեր:










