Համացանցում հայտնվել է նոր iPhone 7-ի մասին պատմող տեսանյութ

06:05 • 08.09.16

Համացանցում հայտնվել է Apple ընկերության նորույթի՝ նոր iPhone 7 սմարթֆոնի տեսահոլովակը:

YouTube-ում Apple-ի պաշտոնական ալիքում 2 րոպեանոց տեսահոլովակ է հայտնվել, որտեղ նկարագրվում են սարքավորման առանձնահատկությունները: Տեսանյութն արդեն դիտել է շուրջ 280 հազար մարդ:

iPhone 7-ի արժեքը սկսվելու է 649 դոլարից: Նոր սարքավորման պատվերները կընդունվեն սեպտեմբերի 9-ից:

Ստանդարտ մոդելն ունի 4,7 դյույմ էկրան, իսկ Plus տարբերակը՝ 5,5 դյույմ:  Գնորդներին հասանելի կլինեն չորս գույներ՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն:

 

 

Համացանցում հայտնվել է նոր iPhone 7-ի մասին պատմող տեսանյութ