Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել
ՉԺՀ-ի և Օմանի իշխանությունները ԱՄՆ-ին և Իրանին կոչ են անում հնարավորինս շուտ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ Այս մասին ասված է համատեղ կոմյունիկեում, որն ընդունվել է Չինաստան Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդի կատարած այցի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ նրա բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը ԱՄՆ-ին և Իրանին կոչ են անում հետևել խաղաղ ճանապարհին, հնարավորինս շուտ հասնել լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների ավարտի, վերադառնալ Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կատարմանը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները և հասնել համապարփակ համաձայնագրի, այդ թվում՝ միջուկային ծրագրի վերաբերյալ», - ասված է պետությունների ղեկավարների ստորագրած փաստաթղթում, որը հրապարակել է ՉԺՀ ԱԳՆ-ն։
Օմանի սուլթանը վերջին 48 տարվա ընթացքում առաջին անգամ է պետական այցով ժամանել Չինաստան։ Այն ընթանում է նոյեմբերի 1-ից 2-ը։










