Նատալյա Օրեյրոն և Ֆակունդո Արանան «վերամիավորվել» են նոր ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ (լուսանկարներ)

14:23 • 12.09.16

Արգենտինական հեռուստասերիալների աստղ Նատալյա Օրեյրոյի յուրաքանչյուր հրապարակային ելույթ գրավում է ԶԼՄ-ների ու բազմաթիվ երկրպագուների ուշադրությունը:

 

Наталья Орейро на премьере в Аргентине Наталья Орейро на премьере в Аргентине

 

Ինչպես նշում է elle.ru-ն, օրերս գեղեցկադեմ դերասանուհին, ով առավելապես ճանաչում է ձեռք բերել «Վայրի հրեշտակ» սերիալի շնորհիվ, ներկա է եղել իր մասնակցությամբ նոր ֆիլմի («Ջիլդա. Ես չեմ ափսոսում այս սիրո համար») պրեմիերային:

 

Наталья Орейро

 

Օրեյրոն միջոցառմանը ներկայացել է իր նրբակազմությունն ընդգծող բաց երկնագույն էլեգանտ զգեստով, որն ավելի արտահայտիչ է դարձրել նրա կանացիությունը:

 

Հետաքրքրական է, որ նշանակալի իրադարձության կապակցությամբ Օրեյրոյին աջակցելու է եկել «Վայրի հրեշտակում» նրա խաղընկեր Ֆակունդո Արանան:

 

Наталья Орейро и Факундо Арана

 

Նշվում է, որ չքնաղ արգենտինուհին պրեմիերային ներկայացել է ամուսնու՝ 58-ամյա երաժիշտ Ռիկարդո Մոլյոյի հետ:

 

Наталья Орейро и Рикардо Мольо  Наталья Орейро и Рикардо Мольо

Նատալյա Օրեյրոն և Ֆակունդո Արանան «վերամիավորվել» են նոր ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ (լուսանկարներ)