Բենիսիո դել Տորոն կարող է խաղալ նոր «Գիշատչի» մեջ

12:36 • 13.09.16

«Օսկար» մրցանակի դափնեկիր, հոլիվուդյան դերասան Բենիսիո դել Տորոն կարող է խաղալ «Գիշատիչը» ֆիլմի նոր սերիայում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

 

Ըստ ամսագրի տեղեկությունների` դերասանի հետ բանակցություններ են վարվում:

 

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Շեյն Բլեքն է, և նախագծով զբաղվում է 20th Century Fox կինոընկերությունը:

 

Կայքը գրում է, որ իրադարձությունների կենտրոնում կհայտնվի Դել Տորոյի կերպարի գլխավորած հերոսների խումբը, սակայն սյուժեի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանն ու կինոընկերությունն ամիսներ շարունակ քննարկել են համագործակցությունը, և խնդիրներից մեկը դերասանի ժամանակացույցն է եղել: Ամենայն հավանականությամբ, այդ խոչընդոտը հաջողվել է վերացնել, և նկարահանումները կարող են սկսվել փետրվարին: 20th Century Fox ընկերությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները:

 

Նշենք, որ առաջին «Գիշատիչը» նկարահանվել է 1987 թվականին, և գլխավոր դերը խաղացել է Առնոլդ Շվարցենեգերը:

Բենիսիո դել Տորոն կարող է խաղալ նոր «Գիշատչի» մեջ