Մոլդովայում ցմահ դատապարտյալները «Համլետ» են բեմադրել
Մոլդովայում ցմահ ազատազրկման դատապարտվածները խաղացել են «Համլետ» ներկայացման մեջ, հաղորդում է Publika.md կայքը:
Նշվում է, որ ներկայացման մեջ մասնակցություն է ունեցել 11 բանտարկյալ, ինչպես նաև պրոֆեսիոնալ թատրոնի դերասաններ: Նախագծի մեջ ներառվել է մի քանի բանտ, իսկ բեմական հագուստն ու դեկորացիաները պատրաստել են բանտարկյալները:
«Կարծում ենք, որ յուրաքանչյուր, նույնիսկ ցմահ բանտարկյալ, լավ կողմեր ունի: Բոլորը պետք է ուղղվելու հնարավորությունը ցույց տալու հնարավորություն ունենան»,- ասել է Մոլդովայի արդարադատության նախարար Վլադիմիր Չեբոտարը:










