Շեքսպիրի ամենավաղ շրջանի ստեղծագործությունները ցուցադրության են հանվել
Անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նրա ամենավաղ շրջանի ստեղծագործությունների հանրային ցուցադրություն:
Ինչպես նշում է euromag.ru-ն, Շեքսպիրի առաջին աշխատանքները կարելի է տեսնել և ուսումնասիրել Յորքշիրում գտնվող Լիդսի համալսարանում: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 4 գիրք, որից մեկը թվագրվում է 1623թ., մինչդեռ մնացած 3 գրքերը՝ 1632-1685թթ. ընկած ժամանակահատվածին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Շեքսպիրի մահին հաջորդած 4 հարյուրամյակի ընթացքում գրողի ամենավաղ շրջանի աշխատանքների մեծ մասը կորել է:










