«Գահերի խաղ» կարող է վերադառնալ հերթական «մոռացված» հերոսը (լուսանկար)
Հանրահայտ «Գահերի խաղ» սերիալ կարող է վերադառնալ հերթական «մոռացված» հերոսը, հաղորդում է Vanity Fair-ը:
Կայքը գրում է, որ Բելֆաստի օդանավակայանում նկատվել է դերասան Ջո Դեմփսին, որը խաղացել է Ջենդրիի` դարբնի օգնականի ու թագավոր Ռոբերտ Բարատեոնի բաստարդի դերը: Վերջին անգամ այս կերպարը երևացել է սերիալի երրորդ սեզոնում:
Նշվում է, որ «Գահերի խաղի» նկարահանումների մի մասն անցկացվում է Հյուսիսային Իռլանդիայում, այդ իսկ պատճառով սերիալի երկրպագուներն ուշադիր հետևում են, թե դերասանական կազմից ով է ժամանում Բելֆաստ:
Ըստ կայքի տվյալների` դեռևս հայտնի չէ` արդյոք Դեմփսին կխաղա նոր սեզոնում. չի բացառվում, որ նա Բելֆաստ է եկել ուղղակի իր գործընկերներին տեսակցելու համար:












