Մարտին Սկորսեզեն ու Գիդոն Կրեմերը կարժանանան մշակույթի ոլորտում Ճապոնիայի բարձրագույն պարգևին

12:44 • 14.09.16

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ու լատվիացի ջութակահար և դիրիժոր Գիդոն Կրեմերը կարժանանան մշակույթի ոլորտում Ճապոնիայի բարձրագույն` կայսերական մրցանակին, հաղորդում է Los Angeles Times-ը:

 

Նշվում է, որ Սկորսեզեն մրցանակին կարժանանա կինոարվեստում ունեցած ներդրման համար:

 

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Տոկիոյում:

Մարտին Սկորսեզեն ու Գիդոն Կրեմերը կարժանանան մշակույթի ոլորտում Ճապոնիայի բարձրագույն պարգևին