Կոնչալովսկին հաջորդ տարի Միքելանջելոյի մասին ֆիլմ կնկարահանի
Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Մոսսովետի անվան թատրոնի սեզոնի բացման ժամանակ ասել է, որ 2017 թվականին կսկսի Միքելանջելոյի մասին ֆիլմ նկարահանել: Ռեժիսորը РИА Новости-ին հայտնել է, որ ավարտել է սցենարի աշխատանքը:
«2017 թվականին կսկսեմ Միքելանջելոյի մասին ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի նախնական անվանումն է «Մեղք»: Միքելանջելոյի մասին ֆիլմ նկարահանելը նույնքան բարդ է, որքան Ռուբլյովի մասին: Սցենարի վրա աշխատելիս հանկարծ հիշեցի, որ ինքս եմ գրել Ռուբլյովի մասին, այսպիսով էլ ծագել են երկու հեղինակների ու թեմաների միջև զուգահեռները: Կարծում եմ` միայն ռուսներն են այսօր կարող Միքելանջելոյի մասին ֆիլմ նկարահանել, քանի որ այժմ մենք գտնվում ենք 15-րդ դարում` Վերածննդի շրջանում»,- ասել է Կոնչալովսկին:










