Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կանայք «իրարանցում» են առաջացրել Նիցցայում
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, և այժմյան կինը՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «իրարանցում» են առաջացրել Նիցցայում՝ զբոսաշրջային քաղաքի առափնյա հատվածում գրավելով անցորդների ուշադրությունը:
Ինչպես նշում է dni.ru-ն, Նիցցայում հանգստանալու ժամանակ Խմելնիցկայան պատահաբար հանդիպել է նախկին ամուսնուն և նրա «2-րդ կեսին»: Զրույցի ընթացքում «եռյակը» որոշել է միասին սրճարան գնալ:
«Պետք էր ուղղակի տեսնել մեզ ճանաչող անցորդների դեմքերը: Նրանք ապշահար մեկ ինձ էին նայում, մեկ Մարգոյին՝ փորձելով կռահել, թե ինչ է կատարվում»,-պատմել է Խմելնիցկայան:
Նա նաև հավելել է, որ իր և Սիմոնյանի միջև շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են:
Հիշեցնենք, որ Քեոսայանն ու Խմելնիցկայան ունեն 2 դուստր:











