«Խելագար Մաքսի» հետապնդման տեսարանն` առանց համակագչային գրաֆիկայի (տեսանյութ)
«Խելագար Մաքսը. ցասման ճանապարհ» ֆիլմի մեքենաներով հետապնդման տեսարանը ցուցադրել են առանց համակագչային գրաֆիկայի: Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` տեսանյութը հրապարկվել է ESPORTS TV-ի յութուբյան ալիքում:
Անցյալ տարվա մարտին թողարկված ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջորջ Միլլերը: Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմ Հարդին և Շարլիզ Թերոնը: Կինոնկարը 1979-ին նկարահանված ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմաշարի նախորդ մասերում գլխավոր դերը մարմնավորել էր Մել Գիբսոնը:
Կինոնկարը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 10 անվանակարգերում և 6 մրցանակի է արժանացել` «Լավագույն գեղարվեստական աշխատանք», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն մոնտաժ», « Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն ձայն», «Լավագույն ձայնային մոնտաժ»:










