Երևանում բացվեց տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանը երեխաների համար (լուսանկարներ, տեսանյութ)

13:43 • 14.09.16

Սեպտեմբերի 14-ին Երևանում բացվեց տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանը՝ նախատեսված երեխաների համար: Գիտության թանգարանը ստեղծվել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից: Թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների ուշադրությունը գրավել բնագիտական առարկաների նկատմամբ:

«Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության հիմնադիր Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գաղափարն առաջացել է 2,5 տարի առաջ, ինչից հետո սկսել են նախաձեռնողական աշխատանքները։

«2,5 տարի առաջ գաղափար առաջացավ ստեղծել գիտական շոուներ անցկացնելու ծրագիր, որը Հայաստանում այն ժամանակ դեռ չկար: Մոտ կես տարի տևեց սցենարների նախագծումը, մշակումը, փորձարկումը, համոզումը, որ անվտանգ է, որից հետո առաջին փորձն արվեց և տեսանք, որ երեխաների կողմից սիրվել  է և այդ օրվանից սկսեցինք «Փոքրիկ Էյնշտեյնի» քայլարշավը»,-ասաց նա։

 


Tert.am–ը ներկայացնում է «Արմենպրես» լրատվական գործակալության պատրաստած ֆոտոշարքը։










 

Երևանում բացվեց տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանը երեխաների համար (լուսանկարներ, տեսանյութ)