Նետրեբկոն նոր սեզոնում ելույթ կունենա Լա Սկալայում
Միլանի հայտնի Լա Սկալա օպերային թատրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պերեյրան ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին համարում է մեծ երգչուհի, ով կարող է համեմատվել Մարիա Կալասի ու Ռենատա Տեբալդիի հետ:
Պերեյրան РИА Новости-ին հայտնել է, որ թատրոնը Աննա Նետրեբկոյի հետ կապված պլաններ ունի:
«Ես շատ բարձր եմ գնահատում Նետրեբկոյին ու համարում եմ նրան մեծ երգչուհի, ով կարող է համեմատվել Կալասի ու Տեբալդիի հետ: Նա բազմիցս ելույթ է ունեցել Լա Սկալայի ներկայացումներում, և մենք նախատեսում ենք նրա ապագա մասնակցությունը մեր ներկայացումներին»,- պատմել է տնօրենը:
Պերեյրան նաև նշել է, որ հաջորդ տարվա մարտին Նետրեբկոն Վերդիի «Տրավիատա» օպերայում կկատարի Վիոլետի դերը, իսկ նոր սեզոնում Ջորդանոյի «Անդրե Շենյե» օպերայում հանդես կգա որպես գլխավոր կատարող:
«Նետրեբկոն մեծ երգչուհի է, և նրա ելույթը միշտ ուրախություն է բերում հանդիսատեսին»,- ավելացրել է Պերեյրան:










