«Խոստումը» ֆիլմի թրեյլերը 2 օրում ավելի քան 1 000 000 օնլայն դիտում է ունեցել

22:36 • 14.09.16

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հրապարակել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Օսկար Այզեքի և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանի համատեղ լուսանկարն ու հայտնել, որ ֆիլմի թրեյլերը սեպտեմբերի 13-ի դրությամբ արդեն ավելի քան 1 000 000 օնլայն դիտում է ունեցել:

Այս տվյալները հաղորդվում են ֆիլմի ցուցադրությունից հետո: Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված դրամայի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային փառատոնի շրջանակներում:

Նախօրեին տեղի է ունեցել նաև ֆիլմի անձնակազմի և դերասանների մամուլի ասուլիսը, որի ժամանակ ֆիլմի և իրենց դերակատարման մասին խոսել են Անժելա Սարաֆյանը, Շառլոտ Լը Բոնը, ով հայուհի նկարչուհու է մարմնավորել, Օսկար Այզեքը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը:

Օսկար Այզեքը նշել է, որ «պատմական իրողություն Ցեղասպանության մասին բավականին շատ տեղեկություններ է ստացել նաև նկարահանման հրապարակում»: Նշենք, որ ֆիլմի պրեմիերային Այզեքը ներկայացել էր անմոռուկի տեսքով կրծքանշանով:

Ֆիլմի մասին գնահատականներին ու կարծիքներին կարող եք հետևել IMDb կայքէջում:

 

 

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը 2 օրում ավելի քան 1 000 000 օնլայն դիտում է ունեցել