Նյու Յորքում տեղի է ունեցել «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Նյու Յորքում տեղի է ունեցել ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան, հաղորդում է JustJared-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը ներկա է եղել գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, ինչպես նաև ֆիլմում նկարահանված դերասաններ Շեյլին Վուդլին, Զաքարի Քուինթոն, Սքոթ Իսթվուդը և ռեժիսոր Օլիվեր Սթոունը:
Նշվում է, որ հյուրերի թվում նկատվել են նաև դերասան ու ռեժիսոր Շոն Փենն ու դերասանուհի Միշել Մոնագանը:
Ֆիլմը պատմում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատմությունը։ 2013 թվականի հունիսին նա հեղինակավոր թերթերին գաղտնի նյութեր է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։





















