Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է Փիթեր Գեբրիելի տեսահոլովակում (տեսանյութ)
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է բրիտանացի երաժիշտ Փիթեր Գեբրիելի տեսահոլովակում:
Ինչպես նշում է Rolling Stone-ը, «Սնոուդեն» ֆիլմի The Veil երգի տեսահոլովակը հրապարակվել է Փիթեր Գեբրիելի YouTube ալիքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան:










