Ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի վեպը հայտնվել է «Դեյթոն» գրական մրցանակի հավակնող աշխատանքների եզրափակիչ փուլում

10:28 • 15.09.16

Ամերիկահայ գրող Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպը դարձել է «Դեյթոն» խաղաղության գրական մրցանակի եզրափակիչ փուլի 12 մասնակիցներից մեկը` տեղ գտնելով գեղարվեստական ու ոչ գեղարվեստական կատեգորիաներում, հաղորդում է Asbarez-ը:

 

Նշվում է, որ յուրաքանչյուր կատեգորիայում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կհայտարարվեն հոկտեմբերի 11-ին: Հաղթողները կստանան 10 հազար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածները` 2,5 հազար դոլար գումար:

 

Նշենք, որ Ալին Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Նա այցելել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաք, որտեղ և տեղի են ունենում «Օրհանի ժառանգությունը» վեպում ծավալվող իրադարձությունները, ինչից հետո 6 տարվա ընթացքում գրել է այն:

Ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի վեպը հայտնվել է «Դեյթոն» գրական մրցանակի հավակնող աշխատանքների եզրափակիչ փուլում