Մեթյու Մաքքոնախին նոր դերի համար 25 կգ գիրացել է (լուսանկարներ, տեսանյութ)
Դերասան Մեթյու Մաքքոնախին կրկին փորձեր է կատարում իր առողջության և արտաքինի հետ. Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը կարճ ժամանակահատվածում գիրացել է ավելի քան 25 կգ-ով` «Ոսկի» ֆիլմում դերը ստանալու համար. փոխանցում է loveradio.ru-ն:
Ըստ սյուժեի` նրա հերոսը ոսկի է գտել Բորնեոյի ջունգլիներում և այժմ շատ խնդիրներ ունի ոչ միայն ՀԴԲ-ի, այլև ինդոնեզական մաֆիայի հետ:
«Գիրանալն ավելի հեշտ է, քան նիհարելը: Ես «նստած» էի գարեջրի և չիզբուրգերների վրա, դա անհավանական էր»,- պատմել է դերասանը:
Շատ դերասաններ չեն ցանկանում վտանգել իրենց առողջությունը և փորձեր անել իրենց քաշի հետ հանուն նոր դերերի: Դա իսկապես անվտանգ չէ:


















