Ռոբերտ դե Նիրոն կմարմնավորի Հռոմի պապին

15:21 • 15.09.16

«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն կխաղա Հռոմի պապ Պիոս 9-րդի դերը, հաղորդում է NME-ն:

 

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր Բալտազար Կորմակուրը նկարահանումները կսկսի 2017 թվականի հունվարին:

 

Կայքը գրում է, որ սա տվյալ թեմայով երկրորդ ֆիլմն է: Հռոմի պապ Պիոս 9-րդի մասին մյուս ֆիլմի գլխավոր դերակատարը բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսն է, իսկ ռեժիսորը` Սթիվեն Սփիլբերգը, որը նկարահանումները կսկսի 2017 թվականի գարնանը: