Սոֆյա Վերգարան կրկին հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհի է ճանաչվել. Forbes (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով «Ամերիկյան ընտանիք» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Սոֆյա Վերգարան արդեն 5-րդ անգամ հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհի է ճանաչվել:
Նշվում է, որ դերասանուհին 12 ամսվա ընթացքում վաստակել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար:


Ցուցակի երկրորդ տեղում է Քեյլի Քուոքոն «Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմից: Վերջինս վաստակել է 24 մլն ԱՄՆ դոլար:

Երրորդն է Մինդի Քալինգը՝ 15 մլն դոլար հոնորարով:
Իսկ ահա չորրորդ տեղը կիսել են Մարիշկա Հարգիթեյն ու Էլեն Պոմպեոն՝ 14.5-ական մլն դոլարով: Նրանց հաջորդում են Քերի Վաշինգթոնը (13,5 մլն դոլար), Ստանա Կատիկը (12 մլն դոլար), Պրիյանկա Չոփրան (11 մլն դոլար), Ջուլիանա Մարգուլիսը (10.5 մլն դոլար):
Տասնյակը եզրափակում է Ջուլի Բոուենը՝ 10 մլն դոլար տարեկան հոնորարով:










