Սթինգը մրցանակի կարժանանա երաժշտության ոլորտում ներդրումների համար

16:21 • 15.09.16

Բրիտանացի երաժիշտ Սթինգը երաժշտության ոլորտում ներդրումների համար կարժանանա BMI Icon մրցանակին, հաղորդում է BBC-ն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակը հանձնում է Broadcast Music Incorporated կազմակերպությունը, որի ներկայացուցիչները Սթինգին «մնայուն արժեք» են անվանել:

 

«Սթինգի երաժշտական կատալոգը հսկայական ազդեցություն է թողել ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակության բազմաթիվ սերունդների վրա»,- ասել են կազմակերպության ներկայացուցիչները:

 

Նշվում է, որ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերին:

Սթինգը մրցանակի կարժանանա երաժշտության ոլորտում ներդրումների համար