Քոլին Ֆերտը պատրաստ է նկարահանվել «Իրական սեր» ֆիլմի երկրորդ մասում

21:25 • 16.09.16

«Օսկար» մրցանակի դափնեկիր բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը պատրաստ է նկարահանվել «Իրական սեր» ֆիլմի երկրորդ մասում, հաղորդում է The Independent-ը:

Նշվում է, որ ֆիլմի առաջին մասը լույս է տեսել 2003 թվականին, և դրա սցենարիստն ու ռեժիսորը Ռիչարդ Քյորթիսն է եղել:

Ֆիլմի նկարահանումներով զբաղված Working Title ընկերության համանախագահ Էրիկ Ֆելլները հայտնել է, որ ցանկանում է նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, սակայն ամեն ինչ կախված է Քյորթիսի ցանկությունից:

The Independent-ը այս մասին հայտնել է Քոլին Ֆերտին ու հարցրել, թե արդյոք նա պատրաստ է նկարահանվել ֆիլմի երկրորդ մասում:

«Այս մասին ինձ երբեք չեն հարցրել ու առաջարկություններ չեն արել: Արդյո՞ք պետք է նույն մարդիկ նկարահանվեն, չգիտեմ: Այո, ինչու ոչ: Ես ընդունում եմ այն ամենը, ինչ գալիս է, ուղղակի լավ սցենար ուղարկեք ինձ»,- ասել է Ֆերտը:

Քոլին Ֆերտը պատրաստ է նկարահանվել «Իրական սեր» ֆիլմի երկրորդ մասում