«Մոխրագույնի ավելի մուգ 50 երանգները» ֆիլմի թրեյլերը գերազանցել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասին
«Մոխրագույնի ավելի մուգ 50 երանգները» ֆիլմի թրեյլերը գերազանցել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի թրեյլերին. առաջին 24 ժամվա ընթացքում այն 114 մլն դիտում է ունեցել: Տիեզերական սագայի 7-րդ մասն ունեցել է 112 մլն դիտում նույն ժամանակահատվածում, փոխանցում է newsru.com-ը:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունը վարձույթում կլինի 2017թ. փետրվարի 10-ին: Գլխավոր դերերը, ինչպես և առաջին մասում, կատարել են Դակոտա Ջոնսոնն և Ջեյմի Դորնանը: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Ֆոուլին:
Տեսանյութը 39.4 մլն դիտում է ունեցել Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում` 18.9 մլն, Բրազիլիայում` 12.4 մլն, Ֆրանսիայում` 9.8 մլն, Մեքսիկայում` 6.8 մլն, Իտալիայում` 6 մլն: Թրեյլերը հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:
Ֆիլմը նկարահանվել է գրող Է. Լ. Ջեյմսի համանուն վեպի հիման վրա:










