Ռեփեր Skepta-ն ստացել է  Mercury Prize երաժշտական մրցանակը

05:57 • 16.09.16

Բրիտանացի ռեփեր Ջոզեֆ Ջունիոր Ադենգուան, ով ավելի շատ հայտնի է Skepta անունով, հինգշաբթի  ստացել է Hyundai Mercury Prize մրցանակը:

Այդ մրցանակն ամեն տարի շնորհվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կատարողներին լավագույն ալբոմի համար: Skepta Konnichiwa սկավառակը ստացել է մրցանակի ժյուրիի և երաժշտական քննադատների բարձր գնահատականը:

Mercury Prize-ի համար պայքարել է նաև Դեյվիդ Բոուիի  Blackstar ալբոմը: Այն լույս է տեսել երաժշտնի  69-ամյակին՝ հունվարի 8-ին, իսկ երկու օր անց երաժիշտը մահացել է:

Mercury Prize-ն առաջին անգամ շնորհվել է 1992 թ-ին, որպես այլընտրանք այլ հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝  Brit Awards-ին:

Ռեփեր Skepta-ն ստացել է  Mercury Prize երաժշտական մրցանակը