Նորվեգացի նկարիչն «արգելոց» է ստեղծել ռուսական բնակավայրերից մեկում (լուսանկարներ)
Նորվեգացի նկարիչ Անդրեաս Լին Ռուսաստանում ստեղծել է աշխարհում առաջին «ֆասադային արգելոցը», հաղորդում է Bigpicture.ru-ն:
Նշվում է, որ նկարիչն իր գաղափարն իրականացրել է WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) ծրագրի շրջանակում, որի նախաձեռնությամբ Ռուսաստանում հայտարարվել է «Արգելոցների տարի»:
«Կլիմայի համատարած փոփոխությունների պատճառով շատ կենդանիներ այսօր գտնվում են անհետացման եզրին: Ես, որպես նկարիչ, կցանկանայի լույս սփռել այս անդառնալի գործընթացի վրա, քանի որ դա իրոք անհանգստացնում է ինձ»,- պատմել է Լին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ծրագրի համար ընտրվել է Մերձմոսկովյան շրջանի բնակելի համալիրներից մեկը։


















