Երևանում տեղի կունենա «Գրական տապան 2016» փառատոնի հանդիսավոր բացումը

15:20 • 17.09.16

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00–ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Գրական տապան 2016» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին:

Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:

«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:

8-րդ «Գրական տապան»-ի ընթացքում նախատեսվում է կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում հրատարակված գրքերի շնորհանդես՝ լեհ բանաստեղծների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը:
Հրավիրում ենք մասնակցելու փառատոնի բացման արարողությանը:

 

Երևանում տեղի կունենա «Գրական տապան 2016» փառատոնի հանդիսավոր բացումը