Ռումինական Տիմիշոարան 2021 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է ընտրվել
Ռումինական Տիմիշոարա քաղաքն ընտրվել է 2021 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ԵՄ փորձագետների միջազգային ժյուրիի նախագահ Սթիվ Գրինին:
Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին և 16-ին անցկացվել է թեկնածու քաղաքների վերջնական ընտրությունը, որին մասնակցած չորս քաղաքներից էլ ընտրվել է Տիմիշոարան:
Տիմիշոարայի քաղաքապետ Նիկոլաե Ռոբուն հայտնել է, որ 2021 թվականի միջոցառումների համար հատկացվել է 48,5 միլիոն եվրո` քաղաքային, մարզային ու կենտրոնական բյուջեներից, ինչպես նաև` Եվրոպական հանձնաժողովի բյուջեից:
Նշենք, որ այդ «կոչմանը» հավակնում էին նաև Բայա Մարե, Բուխարեստ և Կլուժ Նապոկա քաղաքները։










