Փամելա Անդերսոնը և Հեմինգուեյի թոռնուհին նկարահանվել են միասին նույն ֆիլմում (տեսանյութ)

23:39 • 17.09.16

Դրի Հեմինգուեյը և Playboy-ի 49-ամյա աստղ Փամելա Անդրեսոնը անսպասելի հարմոնիկ դերասանական դուետ են կազմել, գրում է buro247.ru-ն:

Անդերսոնը շարունակում է դերասանական կարիերան, և «Այգու մարդիկ» ֆիլմը խոստանում է դառնալ այն ֆիլմերից, որը կցանկանան դիտել բոլորը:

Խորհրդավոր դրաման պատմում է Սվիթպի անունով աղջկա արկածների մասին, ում մարմնավորել է Էռնեստ Հեմինգուեյի թոռնուհին: Նա մեկնում է Ճապոնիա` ռոք աստղ ընկերոջ հետ հարաբերությունները խզելու և իմանում է, որ վերջինս տարօրինակ կերպով անհետացել է անտառում:

Ֆիլմի թրեյլերում Փամելան երևում է մերկ` ցուցադրելով իր տարիքի համար անթերի մարմինը:

 

 

Փամելա Անդերսոնը և Հեմինգուեյի թոռնուհին նկարահանվել են միասին նույն ֆիլմում (տեսանյութ)