Մել Գիբսոնը 9-րդ անգամ հայր կդառնա
Հայտնի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը 9-րդ անգամ պատրաստվում է հայր դառնալ: Նրա ընկերուհի Ռոզալինդա Ռոսը հղի է: Այդ մասին գրել է People ամսագիրը՝ հղում անելով զույգի ընկերոջը:
«Մելն ու Ռոզան շատ գոհ են երեխայի ծնունդով: Մելը սիրում է հայր լինել, նրանք Ռոզայի հետ չեն կարղանում համբերել մինչև այն պահը, երբ ծնող կդառնան: Վերջին երկու տարին ամենաերջանիկն են նրա կյանքում»,- հավելել է նա:
60-ամյա դերասանը 6 տղա ունի և երկու աղջիկ: Նրանցից 7-ը ծնվել են առաջին ամուսնության տարիներին: Երկրորդ երեխայի մայրը քաղաքացիական կինն է՝ Օքսանա Գրգորևան, ում հետ նա բաժանվել է 2010թ-ին:










