Երևանում բացվել է Երվանդ Քոչարի նախագծած և նրա որդու կերտած արձանը (տեսանյութ)

15:12 • 17.09.16

Երևանում՝ Մայրության կենտրոնի տարածքում բացվել է Երվանդ Քոչարի նախագծած հուշարձանը, որը կերտել է նրա որդին՝ Ռուբեն Քոչարը: Մարդու պտղաբերության կենտրոնում Վերարտադրողականության Fertility center կենտրոնի հիմնադիր տնօրեն Էդվարդ Համբարձումյանն իր խոսքում ասաց, որ Երևանում բացվում է Երվանդ Քոչարի նախագծած արձանը, որը կերտել է Ռուբեն Քոչարը.


«Այսօր բացվեց Երվանդ Քոչարի մոտ 100 տարի առաջվա էսքիզներով արձանը, որը կերտել է Ռուբեն Քոչարը: Միայն  Քոչարը կարող էր մայրության գաղափարը միացնել տիեզերքի հետ»,– ասաց նա:


Ռուբեն Սևակն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձանը կերտել է բժիշկ Էդվարդ Համբարձումյանի հորդորով.«Ես երբեք արձան չեմ սարքել և սա ինձ համար նորություն է և կարող է չստացվել:  Համբարձումյանն ինձ  համոզեց, որ կստացվի,  որովհետև ես Քոչար ազգանունն եմ կրում:  Երկու բան ինձ հաճելի է, որ ես նախ սկսեցի հավատալ ինքս ինձ և  փորձեցի ինձ արձանագործության մեջ և երկրորդը, որ ես կարողացա հորս արած մի բանը այսօր վերածնել և կյանքի կոչել»:

 

 

 

 

 

Երևանում բացվել է Երվանդ Քոչարի նախագծած և նրա որդու կերտած արձանը (տեսանյութ)