Կենդանիների տեսքով շարֆեր, որոնք ջերմացնում են նույնիսկ ամենացուրտ եղանակին (լուսանկարներ)

14:29 • 19.09.16

Լեհաստանի Կրակով քաղաքում բնակվող քույրեր Սելինա և Մայա Դեբովսկաները զբաղվում են դիզայնով և ստեղծում են յուրահատուկ հագուստ ու աքսեսուարներ:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, սեփական ապրանքանիշ հիմնած դիզայներներն իրենց աշխատանքները ստեղծելիս օգտագործում են տեղական ծագման բնական նյութեր:

 

Կայքը գրում է, որ նրանց վերջին հավաքածուն առաջարկում է կենդանական մոտիվներով շարֆեր, որոնք կրելիս կարելի է զգալ բնական գործվածքներից կարված աղվեսների, կարապների, կատուների և այլ կենդանիների «ջերմությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Կենդանիների տեսքով շարֆեր, որոնք ջերմացնում են նույնիսկ ամենացուրտ եղանակին (լուսանկարներ)