Մահացել է «Երաժշտության հնչյունները» ֆիլմի աստղ Չարմիան Քարը
Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում 73 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Չարմիան Քարը, որը «Երաժշտության հնչյունները» ֆիլմ-մյուզիքլում խաղացել է Լիզլ ֆոն Թրապի դերը, հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանուհու մահվան պատճառ են դարձել թուլամտության հազվադեպ տեսակից առաջացած բարդությունները:
Նշվում է, որ «Երաժշտության հնչյունները» թողարկվել է 1965 թվականին ու դարձել է Քարի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը:
«Ես բոլորին ասում եմ, որ նայեն «Երաժշտության հնչյուններն» ու երգեն, քանի որ դա նման է հոգեթերապևտի մոտ սեանսի: Պետք է պարել ու զրուցել էկրանի հերոսների հետ: Ֆիլմը նայում ես, ու կարելի է բաց թողնել այդ շաբաթվա սեանսը հոգեթերապևտի մոտ»,- ասել է Քարը 2005 թվականին՝ մյուզիքլի 40-ամյակին նվիրված արարողության ժամանակ:










