Չինաստանում բացվել է պանդաներին նվիրված առաջին համաշխարհային ցուցահանդեսը (լուսանկարներ)
Չինաստանում բացվել է պանդաների թեմայով առաջին համաշխարհային գեղարվեստական ցուցահանդեսը, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Ժենմին ժիբաո» առցանց հրատարակությանը:
Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվում է Չենդու քաղաքի թանգարանի նոր տաղավարում, և մուտքն ազատ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցահանդեսի ժամանակ կարելի է տեսնել Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից ու Իսպանիայից վեց հայտնի նկարիչների 36 աշխատանք:
Միջոցառմանը ներկայացված են մեծ պանդաների լուսանկարներ, կտավներ ու քանդակներ:














