«Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով տարվա լավագույն դրամատիկ սերիալ

08:43 • 19.09.16

Ամբողջ աշխարհում բազմամիլիոնանոց հեռուստալսարան ունեցող «Գահերի խաղ» հեռուստասերիալն «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակում կրկին արժանացել է գլխավոր մրցանակին՝ ճանաչվելով «Տարվա լավագույն դրամատիկ սերիալ»:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, տվյալ անվանակարգում ներկայացված է եղել ևս 6 սերիալ՝ այդ թվում նաև հանրահայտ «Դաունթոնի աբբայությունը»:

 

«Լավագույն երգիծական սերիալ» անվանակարգում հաղթել է «Փոխնախագահը» , մինչդեռ «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի» կինոնկարը մրցանակ է ստացել «Լավագույն մինի սերիալ» անվանակարգում:

«Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով տարվա լավագույն դրամատիկ սերիալ