Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի աշխատանքների ցուցադրությունը
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 20-ին՝ ժ. 19:00, տեղի կունենա «Արտացոլանքից անդին» խորագիրը կրող ցուցահանդես: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի աշխատանքները:
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահի Հանրային կապերի բաժնից։
Պատկերասրահն այս անգամ փոփոխել է աշխատանքային ծրագիրը, սա թանգարանային միջազգային ստանդարտներից է, դա է պատճառը, որ ցուցահանդեսը կբացվի ժ. 19:00:










