«Կինո» խմբի նախկին թմբկահարը վերջին տասնամյակում ՌԴ-ի «ամենաթանկ» նկարիչ է ճանաչվել
Ռուսական ժամանակակից արվեստի շուկայի առաջին վերլուծական տեսության տվյալների համաձայն` վերջին տասնամյակում ամենաթանկ ռուս նկարիչ է ճանաչվել 2013 թվականին վախճանված Գեորգի Գուրյանովը, որը հայտնի է որպես լեգենդար «Կինո» խմբի նախկին թմբկահար:
Ինչպես նշում է РИА Новости-ն, վերլուծության արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 23-ին` Վիեննայում InArt 2016 գիտաժողովի ժամանակ:
«Մենք վերլուծել ենք հազար ժամանակակից ռուս նկարիչների, որոնց կարիերան 1990-ականներից հետո գագաթնակետին է հասել և որոնց աշխատանքները վերջին 10 տարիների ընթացքում մասնակցել են աճուրդների: Տվյալների վերլուծության ընթացքում ամենաթանկ նկարիչ է ճանաչվել Գեորգի Գուրյանովը, մասնավորապես` նրա «Ինքնանկար» աշխատանքը, որը Լոնդոնում անցկացված ամառային ռուսական աճուրդների ժամանակ վաճառվել է 183,612 ֆունտով (մոտ 240 հազար ԱՄՆ դոլար)»,- պատմել է Sotheby's Russia անշարժ գույքի գործակալության նախագահ Իրինա Ստեպանովան:
Նշենք, որ Գեորգի Գուրյանովը 1984-1990 թվականներին եղել է «Կինո» խմբի թմբկահարը, գործիքավորողը, բասային մասերի հեղինակն ու բեք վոկալիստը:










