«Գահերի խաղի» դերասանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան է նշանակվել (լուսանկար)

15:35 • 19.09.16

Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որն ավելի հայտնի է «Գահերի խաղ» հեռուստասերիալում Ջեյմի Լանիստերի դերով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան է նշանակվել:

 

Ինչպես նշում է undp.org-ը, դերասանի նոր պարտականությունն աշխարհի առաջնորդների հաստատած 17 նպատակների կայուն զարգացումն է, որոնք ուղղված են մոլորակի դժվարագույն խնդիրների լուծմանը:

 

Կոստեր-Վալդաուի խոսքով` ինքը հատուկ ուշադրություն է դարձնելու սեռերի հավասարությանն ուղղված պայքարին ու կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմացմանը:

 

«Կան 17 համաշխարհային նպատակներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր կարևոր խնդրի` աղքատությունից մինչև կլիմայական փոփոխություններ ու սեռերի անհավասարություն: Կապ չունի, թե աշխարհի որ խնդիրն եք ամենալուրջը համարում. 17 նպատակներից մեկը նախատեսված է դրա հաղթահարման համար»,- ասել է դերասանը:

 

 

«Գահերի խաղի» դերասանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան է նշանակվել (լուսանկար)