Անկախությունն անկապ չի լինում. Արմեն Հայաստանցին նոր վեպ է գրել (տեսանյութ)
Այսօր Երևանի սրճարաններից մեկում գրող Արմեն Հայաստանցին (Օհանյան) իր ընթերցողին ներկայացրեց «Մայրենիք դրոշ» գիրքը: Այն գրողի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է:
Tert.am-ի հետ զրույցում գրողը նշեց, որ «Մայրենիք դրոշ»-ը բախումների, հակասությունների ու կարծրատիպերից դուրս գալու մասին է: Արմենի խոսքով՝ վեպն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր մտահոգված են ազգայինը պահելու, բայց դա որպես «քյարթու» հետամնաց չներկայացնելու հարցով:
Գրքի հեղինակը պատմեց, որ վեպը երեք ընկերների մասին է, որոնցից մեկը բանակից չի վերադառնում, իսկ մյուս երկուսը կանգնում են «գնա՞լ, թե՞ մնալ» երկընտրանքի առաջ, որի պատասխանն էլ Արմեն Օհանյանը տալիս է գրքում:
«Սա գիրք է անկախության, ներքին ազատություն մասին, իսկ անկախությունը անկապ չի լինում»,- նշեց գրողը:










